Նազարբաևն իրեն կպահի Ղազախստանի ԱԽ ղեկավարի և իշխող կուսակցության նախագահի պաշտոնները
Չնայած անսպասելի հրաժարականին՝ Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը որոշել է պահել երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարի և իշխող «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև պահելու է երկրի Սահմանադրական խորհրդի անդամի կարգավիճակը։ Այս մասին նա ասել է Ղազախստանի ժողովրդին ուղղված իր տեսաուղերձում։
«Այսինքն` մնում եմ ձեզ հետ»,- բազմանշանակ ասել է Նազարբաևը։
Մինչ այդ, նույն տեսաուղերձի ժամանակ նա հայտարարել է, որ հրաժարվում է երկրի նախագահի պաշտոնից ու լիազորությունները փոխանցում է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, երկրի խորհրդարանի խոսնակ Կասիմ Ժոմարտ Տոկաևին: