Գլխատեք, մորթեք, սպանեք, կալանավորեք, 35 ուսուցչի աշխատանքից ազատեք, չենք լռելու. Ավշարում լարված է (տեսանյութ)
Արարատի մարզի Ավշար գյուղում արդեն մեկ շաբաթից ավելի է՝ դասադուլ է. ուսուցչական անձնակազմը, աշակերտներն ու ծնողները բոյկոտում են դպրոցի նոր տնօրեն Հերմինե Անդրեասյանին:
Պատճառն այն է, որ Անդրեասյանի վարքագիծը հարիր չէ մանկավարժին:
Դասադուլի մասին տեղյակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենին, ըստ ցուցարարների, հովանավորում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով նաև փոխտնօրենի պաշտոնում է ցանկացել յուրայինի՝ մորաքրոջ հարսին տեղավորել, բայց աղմուկ բարձրանալուց հետո նշանակումը չի եղել:
Դպրոցի ուսուցիչները NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին, որ կարող են գալ գլխատել, մորթել, սպանել, կալանավորել իրենց՝ 35 ուսուցչի, բայց իրենք չեն լռելու:
Ուսուցիչների բողոքը՝ մեր տեսանյութում