Փաշինյանը չհստակեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կարող են նշանակվել՝ շրջանցելով պաշտոնական Երեւանի կարծիքը:
«Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Դա կնշանակի, որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես չկա», -մարտի 19-ին ասուլիսի ժամանակ ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է:
«Մենք կարծում ենք, որ այդտեղ ժամկետը մերն է, բայց մեր գործընկերները համաձայն չեն, ասում են, հարցը կարգավորված չէ, քննարկման անհրաժեշտություն կա: Մենք ասում ենք՝ եկեք ուրեմն մինչեւ նշանակումը կանոնադրությունում փոփոխություններ մտցնենք: Եթե ինչ-որ պատճառներով մարդը վաղաժամ հեռանում է գլխավոր քարտուղարի պաշտոնից, հարցը պետք է կարգավորվի», - ընդգծեց Փաշինյանը:
«Ապոկալիպտիկ գնահատականներ էին հնչում: Չէ, որ ոչինչ տեղի չի ունեցել: Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են եւ ապացուցեինք դա: Իսկ Հայաստանի շահերը լիովին պաշտպանում ենք», - վստահեցրեց վարչապետը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ շրջանակում բոլոր խորհդակցությունները օգտակար էին եւ անգամ կազմակերպության գոյության ամբողջ ընթացքում այդպիսիք չեն եղել: Ընդհանուր առմամբ Փաշինյանը դրական գնահատեց ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում մթնոլորտը:
«Ցավոք, աշխատանքների մեծ մասն անցկացվում է դռնփակ եւ հասարակություը չի կարող գնահատել: Խորը, շահագրգիռ եւ երբեմն բուռն քննարկումներ են լինում», -նկատեց Փաշինյանը:
Պարզաբանող հարցին՝ հայտնի են արդյոք նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները, վարչապետը նկատեց՝ քննարկումներ են ընթանում:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պաշտոնից հեռացավ քրեական հետապնդման պատճառով: Խաչատուրովը մեղադրվում է մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործի շրջանակում: