Ամերիկացի բժիշկն առանց հիվանդների իմացության իր սերմնահեղուկով բեղմնավորել է տասնյակ կանանց. այժմ նա ունի 48 երեխա (լուսանկարներ)
ԱՄՆ Ինդիանա նահանգում արհեստական բեղմնավորմամբ զբաղվող բժիշկն իրեն դիմած կանանց հղիացնելու համար առանց նրանց իմացության և թույլտվության օգտագործել է սեփական սերմնահեղուկը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը բժիշկ Դոնալդ Քլայնի մասին է: ԴՆԹ թեստերի արդյունքում պարզվել է, որ մասնագետն այս տարբերակով ունեցել է 48 երեխա: Չի բացառվում, որ հետագա ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ նա ավելի շատ կանանց է բեղմնավորել իր սերմնահեղուկով:
Հատկանշական է, որ Քլայնի երեխաները սոցկայքերի միջոցով իրար գտել են ու մտերմություն են անում: Նրանք նույնիսկ ֆեյսբուքյան խումբ են ստեղծել:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քլայնի ապօրինի գործողությունների մասին հայտնի է դարձել 2014թ., երբ այդ տարբերակով ծնված երեխաներից մեկը պարզել է՝ իրականում ով է իր հայրը: Կինն արագորեն առցանց հետաքննություն է սկսել ու կարճ ժամանակում իր խորթ քույր-եղբայրներին հայտնաբերել:
Հայտնի է, որ 80-ամյա բժիշկը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, քանի որ Ինդիանա նահանգում օրենքը բժշկին չի արգելում կանանց արհեստական բեղմնավորման ժամանակ սեփական սերմնահեղուկն օգտագործել:
Քլայնը ներողություն է խնդրել իր գործողություններով մարդկանց ցավ պատճառելու համար, սակայն չի մանրամասնել, թե քանի անգամ է օգտագործել իր սերմնահեղուկը: