Սահմանադրական քաոս. Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արգելափակել է «Բրեքզիթ»-ի հարցով 3-րդ քվեարկությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կառավարությունը հայտնվել է սահմանադրական քաոսում, քանի խորհրդարանն արգելափակել է Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից պաշտոնապես դուրս գալու («Բրեքզիթ») հարցով արդեն երրորդ քվեարկությունը, հայտնում է Тhe Guardian-ը:
Մասնավորապես՝ Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն վարչապետին թույլ չի տվել կողմ քվեարկելու կոչով դիմել պատգամավորներին:
Պատգամավորները պահանջում են հիմնովին փոխել Բրյուսելի հետ կնքվելիք համաձայնագիրը: Բերքոուի խոսքով՝ ինքն այնքան ժամանակ թույլ չի տա «Բրեքզիթ»-ի հարցով քվեարկություն անցկացնել, քանի դեռ ԵՄ-ն չի համաձայնել փոփոխել փաստաթուղթը:
Բերքոուի անակնկալ քայլը նշանակում է, որ վարչապետ Մեյը կրկին պետք է Բրյուսել մեկնի ու բանակցի եվրոպացի գործընկերների հետ:
Հայտնի է, որ Լոնդոնին 10 օր է մնացել ԵՄ-ն լքելու համար, սակայն համապատասխան փաստաթուղթն առ այսօր կնքված չէ: Մինչդեռ ԵՄ պաշտոնյաները չեն բացառում ճգնաժամից խուսափելու նպատակով «Բրեքզիթ»-ի համար նոր վերջնաժամկետի սահմանումը: