Երկու հրաժարական՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Սուրեն Գալստյանը և Կարեն Անտաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս մասին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը:
Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամների մանդատները տրվել են «Իմ քայլը» դաշինքի ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին եւ Կարինե Բաղդասարյանին: