Ֆրանսիացի նախարարն իր կատվին Brexit է անվանել նրա անվճառականության համար
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն իր կատվին Brexit է անվանել: Այդ մասին նա գրել է Facebook-ի էջում` բացատրելով կենդանուն այդպես անվանելու պատճառը, հաղորդում է РЕН ТВ-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` Լուազոն ասել է, որ երկար ժամանակ կատուն զարմացնում է իր անվճռականությամբ:
«Նա ամեն առավոտ ինձ արթնացնում է բարձր մլավոցով, քանի որ ուզում է սենյակից դուրս գալ: Սակայն երբ դուռը բացում եմ, նա կանգ է առնում և մնում ներսում, իսկ երբ նրան դուրս եմ հանում, դժգոհ նայում է վրաս»,- նշել է ֆրանսիացի նախարարը:
Լուազոյի խոսքով` նման վարքագծի համար ինքը կատվին սկսել է Brexit անվանել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկու անգամ մերժել է վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը: Պատգամավորները նաև բանաձև է ընդունել, որով Brexit-ը կարող է հետաձգվել մինչև հունիսի 30-ը: