Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հանրապետության տարածքում՝ մարտի 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին կնվազի 3-4 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա: