Պորոշենկոն բացատրել է, թե ինչպես է վերադարձնելու Ղրիմը
Այս թեմայով
- Ինչ է կատարվում Կիեւում եւ նրա մատույցներում
- Ուկրաինայում եւ նրա շուրջ իրադարձությունների զարգացումը վերջին ժամերին
- Պուտին. Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու փորձերը Ռուսաստանը որպես հակամարտությանը մասնակցություն կդիտարկի
- Ուկրաինայի անվտանգության ծառայություն կողմից ձերբակալության ժամանակ սպանվել է ուկրաինական կողմի բանակցողներից մեկը՝ Դենիս Կիրեևը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացատրել է, թե ինչպես է պատրաստվում վերադարձնել Ղրիմը, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` նա նշել է, որ մտադիր է թերակղզին վերադարձնել` Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները մեծացնելու շնորհիվ, և այդ հարցում Պորոշենկոն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ղրիմը վերադարձվելու է Ուկրաինային բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով:
Հիշեցնենք, որ 2014 թ. մարտին Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքում թերակղզին դարձավ Ռուսաստանի տարածքային մաս, սակայն մինչ օրս Ուկրաինան և մի շարք այլ արևմտյան երկրներ չեն ճանաչել հանրաքվեի արդյունքները: