Վլադիմիր Կլիչկոյին ռինգ վերադառալու համար առաջարկվել է 80 մլն դոլար
Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, որը կարիերան ավարտել է 2017 թվականին, կրկին ռինգ վերադառնալու առաջարկ է ստացել: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է Sport Arena-ն:
Աղբյուրի հաղորդմամբ` Կլիչկոյին առաջարկվել է 80 միլիոն դոլար` երեք մենամարտի մասնակցելու համար: Դրանցից մեկը կանցկացվի Գերմանիայում, իսկ մրցակիցը կլինի աշխարհի առաջին տասնյակի բռնքամարտիկներից մեկը: Երկրորդ և երրորդ մենամարտերը կանցկացվեն Լոնդոնում: Ուկրաինացի մարզիկի մրցակիցները կլինեն Էնթոնի Ջոշուան և Թայսոն Ֆյուրին:
Նշվում է, որ Կլիչկոն պետք է վերջնական պատասխան տա մինչև մարտի վերջ, որպեսզի սկսվեն մենամարտերի անցկացման շուրջ բանակցությունները:
Հունվարին ուկրաինացի բռնցքամարտիկը հերքել էր լուրերը, թե պատրաստվում է կրկին ռինգ վերադառնալ:
Կլիչկոյի վերջին մենամարտը 2017 թ. ապրիլին էր, երբ Ջոշուան նոկաուտի ենթարկեց նրան: Այդ պարտությունը բռնցքամարտիկի կարիերայում հինգերորդն էր` 64 հաղթանակների մեջ: