Կանադան երկարաձգում է Ուկրաինայում եւ Իրաքում իր ռազմական առաքելությունները
Կանադան երկարաձգում է Ուկրաինայում եւ Իրաքում իր ռազմական առաքելությունները։ Պաշտպանության նախարար Խարջիդ Սաջանը եւ արտգործնախարար Խրիստյա Ֆրիլանդը հայտարարել են, որ մոտ 200 կանադացի զինծառայողների մասնակցությամբ առաքելությունը կերկարաձգվի մինչեւ 2022թ․ մարտ ամիսը՝ հայտնում է AP-ը։
Կանադան նաեւ մինչեւ 2021թ․ մարտ ամիսը կերկարաձգի «Իսլամական պետության» դեմ Գլոբալ կոալիցիայում եւ Իրաքում ՆԱՏՕ-ի առաքելության մեջ իր ներդրումը։
Իրաքում կա մոտ 500 կանադացի զինծառայող, որոնցից 200-ը ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելության մասն են կազմում, եւ 120 հատուկջոկատային, որոնք օգնում են իրաքյան ուժերին՝ Մոսուլի շուրջ տարածքներից արմատախիլ անել ԻՊ-ի զինյալներին։
Երկու առաքելությունների ժամկետները պետք է լրանային այս ամսվա վերջին։