Ուտրեխտում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ծագումով թուրք է
Նիդերլանդների ոստիկանությանը հաջողվել է պարզել Ուտրեխտի կենտրոնում այսօր կեսօրին տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի ինքնությունը: Դա ծագումով թուրք, 37-ամյա Գոկմեն Թանիսն է, որը հրազենից կրակ էր արձակել տրամվայի ուղևորների ուղղությամբ:
Հոլանդական ոստիկանությունը այս պահին հատուկ գործողություն է իրականացնում այն շենքի հարևանությամբ, որտեղ ենթադրաբար պատսպարվել է ահաբեկիչը հարձակումից անմիջապես հետո: