Կիեւում մեկ օրվա ընթացքում երկրորդ Roshen խանութն են հրդեհել
Կիեւի կենտրոնական Կրեշչատիկ փողոցում այրվում է Roshen խանութը՝ Facebook-յան իր էջում հայտնում է «Օպերատիվ Կիեւ»-ը։
Վերջին մեկ օրվա ընթացքում սա նման երկրորդ դեպքն է Ուկրաինայի մայրաքաղաքում։ Մարտի 17-ին ուշ երեկոյան Օբոլոնյան շրջանում անհայտ անձինք հրդեհել էին մեկ այլ Roshen խանութ։
Տուժածների եւ հրդեհի պատճառների մասին տեղեկատվությունը ճշտվում է։