ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն դատապարտել են Ղրիմում Ռուսաստանի քաղաքականությունը
ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն դատապարտում են «2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզու բռնակցումը»,- փոխանցում է AP-ն:
ՆԱՏՕ-ի դաշնակիցների հայտարարության մեջ «դատապարտվում է այդ փաստը, որը երբեք չի ընդունվի»: Նրանք նաեւ քննադատել են Ղրիմում Ռուսաստանի ռազմական հզորության մեծացումը եւ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները, այդ թվում՝ ղրիմա-թաթարական համայնքի անդամների «կամայական ձերբակալությունները, կալանավորումներն ու խոշտանգումները»
«Մենք լիովին համերաշխ ենք Ուկրաինայի հետ, աջակցում ենք նրա ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- նշված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ: