Քաշքշուկ Վրաստանի խորհրդարանում (տեսանյութ)
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորները ձեռնամարտի են բռնվել, հաղորդում է apsny.ge-ն։
Նշվում է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեի և խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող Իրաքլի Բերայայի միջև։ Կախիձեն թղթեր է նետել Բերայայի վրա, թեժացած իրավիճակին միջամտել են ներկաները:
Հանձնաժողովի այս նիստին քննարկման է դրվել դատավորների ընտրության մասին օրենքի նախագիծը։