Նոր Զելանդիան կխստացնի զենքի շրջանառման օրենքը
Նոր Զելանդիայի կառավարությունը որոշում է ընդունել վերանայել երկրում զենքի շրջանառությունը կանոնակարգող ազգային օրենսդրությունը։ Այս մասին տեղեկացնում է The New Zeland Herald թերթը՝ հղում կատարելով Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին։
Նրա խոսքով՝ «որոշումն այն մասին, որ օրենքը կվերանայվի եւ կխստացվի, արդեն ընդունվել է կառավարության կողմից»։ Օրինագիծը կհրապարակվի տասն օրից։
Արդեռնը նաեւ նշել է, որ երկրի օրենսդրությունում կատարվելիք փոփոխությունների հիմնական կետերը կհնչեցվեն գալիք շաբաթվա ընթացքում, բայց դրանց անհրաժեշտությունը չպետք է կասկածի տեղիք տա Քրայսթչերչի ահաբեկչություններից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։