Խոշոր հրդեհ Թբիլիսիի պահեստներից մեկում
Մարտի 17-ի ուշ երեկոյան Թբիլիսիի ծայրամասում գտնվող Մեծ Դիղոմի թաղամասում` «Գուդվիլ» հիպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել: Այրվել է, հավանաբար, տեխնիկայի պահեստը: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիա»-ն։
Դեպքի վայրում մոբիլիզացվել է արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի 23 մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվության համաձայն՝ կրակն ավելի քան 1800 քառակուսի մետր տարածք է ընդգրկել: Հրդեհի վայրից դուրս է բերվել մեկ մարդ: