Եգիպտոսում այլմոլորակայինի մումիա են հայտնաբերել
Եգիպտոսում պեղումների ժամանակ հնագետները մումիա են հայտնաբերել, որի դեմքը նման է այլմոլորակայինի։ Այս մասին հաղորդում է Newsinstact-ը։
Մասնագետները ենթադրում են, որ մումիան շուրջ 2300 տարեկան է։ Մանրամասները պարզ կդառնան լաբորատոր հետազոտություններից հետո։
Նշվում է, որ հնագետները պեղել են նաև տասնյակ մումյայապատ էակների, որոնցից շատերը բավականին լավ են պահպանվել։ Դրանց մեծամասնության գանգերը երկարավուն են։
Առաջիկայում մասնագետները գտածոները լաբորատորիայում կուսումնասիրեն՝ պարզելու համար արդյոք դրանք այլմոլորակայինների են պատկանում։