«Գազպրոմի» աշխատակիցը 30-րդ հարկից ներքեւ է ընկել
«Գազպրոմի» աշխատակիցը Մոսկվայի հարավում, ներքեւ է ընկել 30-րդ հարկից։ Նա, ստացած վնասվածքների պատճառով տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ մահացած աշխատակիցը եղել է տեխնիկական սպասարկող անձնակազմից։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Քննիչները չեն բացառում ինքնասպանության հավանականությունը։ Այլ մանրամասներ չի հաղորդվում։