Ամերիկուհին 9 րոպեում 6 երեխա է ծննդաբերել
Այս թեմայով
Տեխասի բնակչուհին 9 րոպեում երեք զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել, գրում է Hindustantimes-ը:
Բժիշկների խոսքերով, վեցնյակի ծննդաբերության հավանականությունը կազմում է 1-ը 4.7 միլիարդի:
Բժիշկները հաստատել են, որ ամերիկուհին վաղ առավոտյան 4 տղա և 2 աղջիկ է ունեցել: Ներկայումս մայրն ու երեխաները լավ են զգում:
Կինը դուստրերին Զինա և Զուրիել է անվանել, սակայն տղաների անունների ընտրության հարցում դեռևս չի կողմնորոշվել, նշում է պարբերականը: