Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի 20-ամյա դուստրը փորձել է ինքնասպան լինել` սկանդալային ֆիլմից հետո
Մայքլ Ջեքսոնի դուստրը` Փերիսը, ով վերջերս մեկնաբանություն էր տվել իր հոր վերաբերյալ սկանդալային ֆիլմի մասին, հոսպիտալացվել է` ինքնասպանության փորձից հետո: Այդ մասին հաղորդել է TMZ -ը` հղում կատարելով ականատեսներին:
Հաղորդվում է, որ շտապօգնությունը եւ ոստիկանությունը Փերիսի` Լոս Անջելեսում գտնվող տուն են գնացել մարտի 16-ի երեկոյան: 20-ամյա աղջիկն անհապաղ հոսպիտալացվել է: Բժիշկները նշել են, որ Մայքլ Ջեքսոնի դուստրը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, բայց նրա վիճակը ներկայումս կայունացել է:
Փորիսի ընկերները պարբերականին պատմել են, որ աղջիկը փորձել է ինքնասպան լինել` հանգուցյալ հոր`փոփ երաժշտության արքա Ջեքսոնի վերաբերալ սկանդալային` «Հեռանալով Նեվերլենդից»ֆիլմի պատճառով:
Նշենք, որ ֆիլմից հետո Լոնդոնում հայտարարել են Ջեքսոնի արձանը հանելու մասին, իսկ Կանադայում արգելվել է նրա երգերի հեռարձակումը: Ավելին` նրա կինը հայտարարել է, որ Ջեքսոնի հետ սեքս չեն ունեցել: Նրա խոսքերով` իրենց երեխաները լույս աշխարհ են եկել արհեստական բեղմնավորման արդյունքում: