Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ֆեյսբուքյան օգտատիրոջ
Էջմիածին քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանի՝ պահանջելով ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատովորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտության` վիրավորանքի համար և փոխհատուցել պատճառված վնասը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 12-ին եւ մակագրվել դատավոր Էդգար Հովհաննիսյանին։
Նշենք, որավելի վաղ քաղաքապետը հայտարարել էր, որ գրություն էուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերի համար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ:
«Այսպես, հայտնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ իմ հասցեին հնչեցված «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ», «ամոթից զուրկ», «աներես անզգամ կենդանի», «գարշահոտ աղբ», «չկա աշխարհում այնպիսի լպրծուն սողուն, որը դու ես», «գարշափնթի կերպար» եւ այսօրինակ բոլոր վիրավորանքների համար՝ պահանջելով հրապարակային ներողություն եւ փոխհատուցում:
Դատարանի կողմից որպես փոխհատուցում տրամադրված գումարը մինչեւ վերջին լուման պատրաստվում եմ ուղղել մեր քաղաքի մանկապարտեզներին: Այսուհետ վիրավորանքի եւ զրպարտության բոլոր դեպքերով անխտիր դիմելու եմ դատական պաշտպանության՝ փոխհատուցման գումարները դարձյալ ուղղելով բարեգործության,- հայտարարել էր քաղաքապետը: