Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը «Ազատության» քայլարշավ է սկսում
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, ում Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ երկրներ ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ, շրջագայություն է սկսել երկրով մեկ, որպեսզի շրջանների աջակցությունը ստանա գործող վարչախմբի դեմ պայքարում:
«Մենք նոր փուլ ենք սկսում», ֊ հայտարարել է Գուաիդոն՝ պնդելով, թե «Ազատության» քայլարշավ է սկսում, որի ընթացքում կայցելի բազմաթիվ բնակավայրեր, ապա, կվերադառնա մայրաքաղաք Կարակաս՝ պահանջելով նախագահ Մադուրոյից «իշխանությունը վերադարձնել ժողովրդին» և ազատել նախագահական պալատը:
Մադուրոն, որի դեմ բողոքի ցույցերը չեն դադարում ամիսներ շարունակ, հրաժարվում է հրաժարական տալ: Նրան աջալցում են Ռուսաստանը, Կուբան, Չինաստանն ու Թուրքիան: