Գիտնականները նշել են սննդակարգի պահպանման դեպքում թույլ տրվող ամենամեծ սխալը
Այս թեմայով
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նշել են բոլոր տեսակի սննդակարգերի ժամանակ թույլ տրվող հիմնական սխալը:
Դոկտոր Թոմաս Չիի խոսքերով, արյան տեսակից կախված սննդակարգն ավելի բարդ է ածխաջրերի նավազագույն պարունակությամբ սննդակարգի համեմատ: Իսկ վերջինս, կարծես թե, չափազանց խճճված է թուրինջի սննդակարգի համեմատ: Սակայն այս բոլոր դիետաները ոչ մի ազդեցություն չեն ունենա, եթե մարդը բավարար քանակությամբ ջուր չօգտագործի:
Գիտնականները պնդում են, որ միայն մեծ քանակությամբ ջուր խմելը ավելորդ քաշից ազատվելու բավարար պայման չէ: Սակայն դա նպաստում է մակրոտարրերի առողջ բաշխմանը, նշվում է համալսարանի կայքէում: