Այսօր՝ 19 փետրվարի 2020թ., 00:00
Microsoft-ը կներկայացի Windows 10-ի` խնդիրներ առաջացրած թարմացման նորացված տարբերակը Տաջիկները մնացին առանց ինտիմ տեսարանների «Ատելության մթնոլորտը ֆեյքերի բանակների միջեւ է՝ սոցցանցերում. դրանից դուրս նման բան գրեթե չկա». ԿԳՄՍ նախարար Կորոնավիրուսը «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Հայաստանի վարչապետը պետք է արձագանքեր Ադրբեջանի նախագահի հայտարարություններին. իրավապաշտպան Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են Բլումբերգն ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կվաճառի իր 60 մլրդ դոլար արժողությամբ ընկերությունը Նիկոլ Փաշինյանը՝ երթևեկության բալային համակարգի մասին. ուղիղ 20 տարում՝ 54 մլրդ դոլար. հայտնի է՝ որքան գումար է Բիլ Գեյթսի հիմնադրամը տրամադրել բարեգործությանը «Գնաճն իհարկե, չարիք, է, բայց նաեւ ցածր գնաճն է չարիք». Բագրատ Ասատրյանը՝ 2019-ի ցուցանիշների մասին Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2000-ը Սպայական անձնակազմի ընտրության և համալրման ընթացակարգը դեռևս արդյունավետ չի գործում․ Արտակ Զաքարյան Գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստ է նախապատրաստվում Հուսով եմ դու գոհ ես, շան որդի․ Կիմպեմբեի եղբայրը՝ Տուխելին Նախագահը ստացել է ՌՈ պետի և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնանկության առաջարկությունները «50.000 նոր գիրք` դպրոցների գրադարաններին». Արայիկ Հարությունյանի գրառումը Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը․ Սոնա Աղեկյան Թուրքիան օգտվում է Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վատթարացումից՝ Միջերկրական ծովում ազդեցությունն ուժգնացնելու համար Ջամբուլում 90-ից ավելի քրգործ է հարուցվել Համացանցում մշտապես պատասխաններ որոնելը կարող է վտանգավոր լինել Երգչուհի Աստաֆեւան եւս մերկացավ (Լուսանկարներ) Կլոպը բացատրել է Մանեին փոխարինելու պատճառը WikiLeaks-ից հայտնել են Ասանժի վիճակի մասին Արմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2) Ինչո՞վ են զբաղված, մի՞թե զինվորի հարցից ավելի կարևոր գործ կա Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա Հայաստանը դուրս է մղվում եվրոպական շուկաներից Օդեսուհի լրագրողները մերկացել են հանուն քաղաքի եւ բանակի (Լուսանկարներ) «Դիցուհիների» և «Ցլերի» մեկնարկը ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլում Դատարանը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սա­հակյանին նշանակել է լրացուցիչ պատիժ Հայտնի է Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստի օրը Դուխովներն ու հպարտները կրակում են Արարատի մարզում Իսրայելի գլխավոր շտաբը Իրանի կողմից «սպառնալիքներին» դիմակայելու համար հատուկ ստորաբաժանում կստեղծի «Նույնիսկ այս իշխանության համոզված ջատագովները կարող են մի պահ կանգ առնել, ու հարց տալ՝ ինչո՞ւ». Չալաբյան ՍԴ աշխատակազմի ղեկավարն օրենք չի խախտել․ Արսեն Բաբայան Մաքսային ծառայության ղեկավարը մասնակցել է սեքս շոուի եւ չի փոշմանել (Տեսանյութ) Քրեական ենթամշակույթ մարմնավորող անձանց հեղինակություն համարելու բարքերը ձեւավորում են հանցածին միջավայր.Արթուր Դավթյան Սպասել շուկայի կոլապսին Հերթական կրակոցները՝ Արարատի մարզում. ըստ գյուղացիների՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել բավականին ուշ ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Ղարաբաղ՝ ընտրություններին հետեւելու Արմեն Սարգսյանը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է սահմանադրական հանրաքվեի հարցը Դուխով եւ դանակահարող անչափահասներ Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը Որ նախկին պաշտոնյան որքան գումար է վճարել պետբյուջե Սերգեյ Մելիք–Բաղդասարովը՝ Վենեսուելայում ՌԴ դեսպան Ե՞րբ է լինելու կանգ առը. Աղետից առաջ, թե հետո ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդգար Գալստյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության Սրտի անբավարարութամբ տառապող հիվանդին մերժել են Ինչու 6 միլիոն, գուցե հանուն հեղափոխական լոգոյի կարելի է 60 միլիոն ծախսել «Արցախի հարցում մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռ չկա». Իսկ ե՞րբ է դա լինելու Վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն. Գուրգեն Մարգարյանի գազանաբարո սպանության տարելիցը Ինչպես խաբել մարդկանց եւ նրանց տանել քվեարկության Իշխանությունները փնտրտուքի մեջ․ ինչպես են քարոզարշավ իրականացնելու Իշխանությունը մեծացնում է «ֆեյքերի կայսրությունը» Հիմա հասկանում ե՞ք, թե ինչքան տհասներ են վխտում մեր կողքին. Գեւորգ Պետրոսյան 2008-ի մարտի 1-ի գիշերը քաղաքացիների մեջ եղել են ավտոմատավորներ. նոր տեսանյութ ենք գտել Ադրբեջանն ինքն է հրաժարվել իր պահանջից. տակտիկան պարզ է «Ատլետիկոն» կրկին հաղթեց տաղտկալի խաղով Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները. Ներդրողը հիասթափված է Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան 151-ամյակն է Ինչո՞ւ է լռում «այո»-ի ճակատը. դեռեւս գործում են տակից ԿԸՀ-ն հրապարակել է «Ոչ» քարոզչության կողմ ձևավորած քաղաքացիների ցանկը Հայաստան․ Վերջին չորս տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել մոտ 100 000 մարդ Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն. Սյունիքում մերկասառույց է Արտակ Դավթյանին հասկացրել են՝ նա կարող է հեռանալ. մանրամասներ լարված նիստից Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է, նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ Լարսի ճանապարհը փակ է բեռնատարների համար. ռուսական կողմում կուտակված է 250 բեռնատար Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը ՊԲ-ում եւ ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկություններ անելու քաղաքական որոշում է կայացվել Քաղաքապետի հետ զրույցում հանգեցինք եզրահանգման, որ ճիշտը դիմում գրելն է. Աջափնյակի նախկին թաղապետ Փաշինյանը չունի քաղաքական հենարան. թերեւս Լուլուն ճիշտ էր Կապելոն առաջարկել է ցմահ որակազրկել ռասիստական արտահայտություններ անող ֆանատներին Նախապատրաստվելով հաջորդ խաղին. Մխիթարյանը մարզումային լուսանկարներ է հրապարակել Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված Նեթանյահուի կոռուպցիայի գործով դատը կսկսվի մարտի 17-ին Թուրքմենստանում ուսուցիչներին պարտադրել են գրել միայն կանաչ գրիչով Տիգրան Ավինայնաի մոտ քննարկվել են «Հին Երևանի», Կոնդի եւ 33-րդ թաղամասի ծրագրերը Ամերիկան կխորտակվի «Տիտանիկի» պես․ Խամենեի Անջեյ Կասպրշիկը ձեռնարկում է իր մանդատից բխող գործողություններ. ԵԱՀԿ-ն՝ Կասպրշիկի ու Արցախի «ադրբեջանական համայնքի» ղեկավարի հետ հանդիպման մասին
Հարցում

Լճացումը ծնեց այս իշխանությունը

Անցած տարվա ապրիլ-մայիսյան բուռն իրադարձություններից եւ փոփոխություններից դեռ մեկ տարի էլ չի անցել, բայց շատ-շատերն արդեն մոռացել են, թե ինչու տեղի ունեցավ այդ ամենը: Ընդ որում, մոռացել են թե նախկինում իշխանության ներկայացուցիչները, թե ներկա կառավարիչները:

Ինչպես հեռավոր 1917-ին կային շատ լուրջ պատճառներ հեղափոխության համար, այնպես էլ մի քանի ամիս առաջ առկա էին բոլոր հիմքերն արմատական փոփոխությունների համար:  

Մինչապրիլյան իշխանություններն էլ էին վստահ, որ իրենք կատարյալ են, ճիշտ, որ ցանկացած հարց միշտ իրենց լուծումն է ստանալու Մելիք-Ադամյանում, այնպես էլ նորօրյա իշխանություններն են վստահ, որ իրենց մորաքրոջ հարսն անպայման պետք է դպրոցում կամ մանկապարտեզում լավ գործի լինի, որ իրենք անսխալական են, որ ով իրենց չի գովերգում հակապետական է, ծառայում է կասկածելի ուժերի, իսկ ահա իրենք անում են այն ամենն ինչ պետք է, անհրաժեշտ եւ կարեւոր:

Նորօրյա իշխանություններն արդեն մոռացել են, որ ապրիլին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ մերժեցին հինը հենց վերոհիշյալ պատճառներով: Նրանք այսօր սկսել են մտածել, թե ժողովուրդը փողոց էր դուրս եկել, որ իրենք գան իշխանության եւ երկիրը բաժանեն սեւի եւ սպիտակի, ծախվածների եւ սրբերի: 

Փաստորեն նախկին իշխանությւոնների դառը փորձը, ոչ վաղ անցյալի փորձը դաս չեղավ: Փաստորեն մոռացան, որ ժողովուրդը դժգոհ էր համատարած անարդարությունից, մենաշնորհներից, հեռուստաէկրաններից անդադար իրենց դասեր տվող մեծամիտ դեմքերից, աղքատությունից, իրավապահ համակարգի կամայականություններից ... 

Որքան էլ լավ տեխնոլոգներ աշխատեն, որքան էլ շատ գումարներ դրվեն, եթե հեղափոխությունը հիմքեր, պատճառներ չունենա այն անել, իրականացնել հնարավոր չէ: 

Ժողովուրդը դուրս է գալիս փողոց հոգնելով անդադար անարդարությունից, կեղեքումից եւ հարստահարումից: Ժողովուրդը դուրս է գալիս փողոց, երբ տնտեսությունը, այդ թվում արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը փլուզվում են, երբ կքվում են վարկերի տակ, երբ գներն աճում են, իսկ եկամուտները՝ նվազում կամ լավագույն դեպքում մնում նույնը:

Ժողովուրդը փողոց է դուրս գալիս, երբ սոցիալ-տնտեսական բարեփոխումները ուշանում են, իսկ խոստումները լինում շարունակակն եւ դատարկ: Չմոռանանք, որ հեղափոխությունը պատասխանատվության դեֆիցիտի կամ դրա բացակայության հետեւանք է:

Հեղափոխությունը բացի փոփոխություններից բերում է ցնցումներ, բերում աղքատություն, բերում նոր խնդիրներ, որոնցից շատերի հետ մենք բախվում ենք արդեն այսօր եւ բախվելու ենք նաեւ վաղը, բայց դա նաեւ չի նշանակում, որ երբ քննադատում կամ դժգոհում ենք նոր իշխանություններից, արդարացնում եւ պաշտպանում ենք հին իշխանություններին եւ նրանց գործողությունները:

Ներկա իշխանություններին ծնեցին հենց լճացած, իրենց շուրջը խնդիրներ չտեսնող, մեծամտացած եւ վաղուց ցինիկացած իշխանությունները:

Հիմա պետք է դասեր քաղենք մեր ոչ վաղ անցյալի եւ անցյալի սխալներից: Ի վերջո, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա պետք է ասենք, հիշեցնենք, որ բոլշեւիկներն այլ բան էին ուզում, բայց ստացվեց բոլորովին այլ բան: 

Գեղամ Նազարյան

Top-News.am

website by Sargssyan