Նվեր Երևանին՝ ապամոնտաժվող սրճարաններից մեկից
Ինչպես հայտնի է, շարունակվում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, իսկ սրճարաններից մեկի սեփականատերն առաջարկել է պահել տարածքում գործող շատրվանը: Ասել են, որ այն նվիրում են համայնքին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանից, թե ո՞րն է եղել համայնքի արձագանքը
«Մեզ երեկ մոտեցավ սեփականատերը, ասաց, որ իրենք ուզում են նվիրեն Երևանին, մնա օգտագործենք: Մենք քննարկեցինք, նաև հաշվի առնելով, որ տակը բաքեր կան, որոշեցինք, որ ժամանակավոր մնա, մինչև վերջնական դիզայնը կորոշվի: Եթե կհամապատասխանի նախագծին դիզայներական, ճարտարապետական մասով, կմնա, եթե չէ՝ շինարարությունը եղավ, կտեղափոխենք: Կամ կարող են իրենք տանել», – ասել է Մնացականյանը:
Մանրամասները՝ shantnews.am-ի տեսանյութում: