Դեռահասները ներխուժել են ավտոսրահ և մոտ 40 նոր մեքենա կոտրել (տեսանյութ)
Ավստրալիայում երկու դեռահաս մոտ 40 նոր ավտոմեքենա են կոտրել Toyota-ի կենտրոնում: Корреспондент-ի փոխանցմամբ՝ կատարվածը տեսագրել են վերահսկման տեսախցիկները:
Նշվում է, որ 10 և 13 տարեկան դեռահասները ներխուժել են ավտոսրահի կայանատեղի և սկսել են ոտքերով կոտրել մեքենաների դիմապակիները և աղյուսներ նետել մեքենաների վրա՝ այդպիսով 23 ավտոմեքենա վնասելով:
Դրանից հետո նրանք թաքնվել են դեպքի վայրից, սակայն օրվա երկրորդ կեսին վերադարձել են՝ վերցնելու կայանտեղիում մոռացած հագուստը: Դրանով գործը չի ավարտվել. կարգախախտները ևս 14 ավտոմեքենա են կոտրել:
Նրանց ձերբակալել են կատարվածի հաջորդ օրը: Նրանց մեղադրանք է առաջադրվել 100 000 դոլարի վնաս հասցնելու մեջ: