Դարավոր թթենին իրական շատրվանի է վերածվել (տեսանյութ)
Մոնտենեգրոյի Դինոշա գյուղում դարավոր թթենի կա, որը բառացիորեն վերածվում է շատրվանի ամեն անգամ, երբ հորդառատ անձրևներ են տեղում:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, նման երևույթի հանդիպելը սովորական բան չէ, սակայն այս ծառի դեպքում դա որոշակի բացատրություն ունի: Մարգագետնում, որի կենտրոնում աճում է թթենին, ստորգետնյա աղբյուրներ կան, որոնք լցվում են հորդառատ անձրևների ժամանակ, և ավելորդ ճնշումը ստիպում է ջրին վեր բարձրանալ ծառի դատարկ բնի միջով:
Ինչպես նշում են գյուղի բնակիչները, այս երևույթին նրանք ականատես են լինում վերջին 20-25 տարին: Ծառը 100-150 տարեկան է: Ծառի խոռոչն առաջացել է ջրի հոսքին զուգահեռ և տարիների ընթացքում վերածվել գեղեցիկ շատրվանի: