Թալանել են Մադրիդի քաղաքապետի տունը
Մադրիդի քաղաքապետ Մանուելա Կարմենայի տունը թալանել են: Հանցագործները ձերբակալված են:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իսպանական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Սեգովիա նահանգի Սան Ռաֆայել ավանում, որտեղ 2500 մարդ է բնակվում: Երկու հանցագործ՝ կին և տղամարդ, մի քանի տուն են կողոպտել երկու թաղամասում, որոնց թվում հայտնվել էր Մադրիդի քաղաքապետի տունը:
Քաղաքապետարանի աղբյուրները նշել են, որ 75-ամյա Կարմենային աննշան վնաս է հասցվել: Գողացված իրերի մեծ մասը գտնվել է ոստիկանության կողմից:
Մանուելա Կարմենան իսպանական մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցում է 2015 թվականից: