1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 մարտի 2019թ., 00:00
Սերժ Թանկյանը կոչ է անում չայցելել Թուրքիա Չանաքալեի ճակատամարտի օրը Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում Կազեմիրո․ Իհարկե, մենք զգում ենք Ռոնալդուի պակասը Կոռուպցիոն սկանդալում հայտնված Բուլղարիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել Ալեգրին կհեռանա «Յուվենտուսից», կհրավիրվի Դեշամը 2 ամսվա ընթացքում Վենեսուելայի օտարերկրյա հաշիվներից ավելի քան 30 մլրդ դոլար է գողացվել Թուրքական դիվանագիտության երկերեսանիությունը, կամ որքան հեռու են գնում Էրդողանի նեոօսմանյան ծրագրերը Մեգան Մարքլը և արքայազն Հարին նոր տան վերանորոգման համար մոտ 4 մլն դոլար են ծախսել Դոլարը գնվում է 485 դրամ առավելագույն փոխարժեքով, եվրոն՝ 548 ԱՄՆ-ի սատանայական խամաճիկը ցանկանում է ինձ սպանել. Մադուրո Անջելինա Ջոլին կհեռանա կինոյից. լրատվամիջոցներ Ռոնալդու․ Շեւչենկոն լավ աշխատանք է կատարում Էրեբունու թաղապետարանի կեսն օտարվել է, իսկ մասնավորն այդ տարածքները վարձակալությամբ է տրամադրում «Փարոսին» և հարկային մարմնին Կրակոցներ Շենավանում, 3 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ ոստիկանություն Մեծ Բիտանիայի նախարարների կաբինետը Թերեզա Մեյի հրաժարականն է ցանկանում Վարչապետ Փաշինյանը Ենոքավանում ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ Եվրո-2020․ Օրվա հանդիպումները Պետք է հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգից. Տնտեսագետը նոր ռիսկեր է մատնանշում Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Մարոկոյում ոստիկանությունը ջրցաններով ցրել է ուսուցիչների բազմահազարանոց ցույցը Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Քրայսթչերչի մզկիթներում զոհերի հիշատակին «Դստերս դժբախտությունների պատճառն առաջին ամուսինն է»․ հայտարարել է Յուլյա Նաչալովայի հայրը Լարսը փակ է․ ռուսական կողմում կուտակված է 142 մեքենա Գոլանի բարձունքների մասին Թրամփի հայտարարությունն ուղիղ համեմատական է Ղարաբաղի հիդրոանվտանգության խնդրին․ Ստեփանակերտ Նյու Յորքում 178.000 դոլար են հանգանակել շախմատի 8-ամյա անտուն չեմպիոնի համար Թեստ. Ինչպիսի՞ շփումից եք դուք խուսափում Volvo-ն 2020 թվականից ավտոմոբիլներում վարորդների հոգնածությունը բացահայտող խցիկներ կտեղակայի Իտալիայում ամբողջական կղզի է վաճառքի հանվել 1.1 մլն դոլարով Բրյուս Ուիլիսն ու կինն ամուսնության 10-ամյակի կապակցությամբ «նորից են ամուսնացել» (լուսանկարներ) Վենեսուելայում հայտարարել են, որ դեղերի պակասը գերազանցում է 85 տոկոսը Ավստրալահայ գործիչը՝ երկրի խոշորագույն նահանգի վարչապետ ՆԱՍԱ-ն դեպի Մարս կուղարկի «մինի» ուղղաթիռ Աֆրիկայում մոլեգնող ցիկլոնի հետևանքով ավելի քան 700 մարդ է մահացել Հայաստանը շատ կտրուկ առաջարկ է արել. ՌԴ Պետդումայի պատգամավորը բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին ՀՖՖ-ի պարզաբանումը Սարաեւոյում Հայաստանի դրոշի հետ կապված սկանդալային միջադեպի վերաբերյալ (ֆոտո) Մեղրիի զորամասի պատժված զինծառայողները տեղափոխվել են առաջնագիծ. նրանք չեն վերադառնա նախկին զորամաս. Ա. Հովհաննիսյան Բանանի գնի փոփոխությունը սեզոնային է, Հայաստանում այն ամենաէժանը կլինի օգոստոսին Brexit-ի չեղարկման կողմնակիցների խնդրագիրը մոտ 4 մլն ստորագրություն է հավաքել Թրամփը հայտարարել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» ջախջախման մասին Ոչ պարտադիր պարտություն Սարաեւոյում Լենան, Լուլուն եւ Լիլոն Տասնյակ հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով Brexit-ի հարցով կրկնակի հանրաքվե Թմրադեղերի բիզնես ունենալու մեջ կասկածվող Վովայի Արշակը վերադարձել է Հայաստան Ռոբերտ Քոչարյանի ամբողջ տեղաշարժը տեղի է ունենում ԱԱԾ անմիջական մասնակցությամբ. Ալումյան Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Նոր Նորքում թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի լճեր»-ում Արցախցի 10-ամյա Միշան հիացրել է ռուսական «Голос»-ի ժյուրիին Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը տեղայկ չի, որ Համազգային թատրոնը շենք է ունենալու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վաղը կժամանի Վրաստան Այս դատական ակտը ոչ մի ձևով պատճառաբանված դատական ակտ չէ. Հայկ Ալումյան Ադրբեջանի ԶՈւ զորախումբը մասնակցել է Պակիստանի զորահանդեսին Ո՞նց կարելի է Մարտի 1-ը բացահայտված համարել, երբ գոնե մեկ մարդու սպանողը բացահայտված չէ. Ալումյան Ճկուն ողնաշարով դատավորները պատրաստ են հարմարվել պատվերներին. Հայկ Ալումյան Հիմա Արսեն Թորոսյանը նայում, ասում է՝ այ տենց, դե հավաքի. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում արժանացել է արծաթե մեդալի (վիդեո) ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են Հզոր պայթյուններ` Աֆղանստանի մարզադաշտերից մեկում. կան զոհեր և վիրավորներ Զինվորները փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել ու պատժվել են․ Արծրուն Հովհաննիսյան Արտակ Զեյնալյանի հասցեին սպանության սպառնալիքներ են տվել. կասկածյալի անձը հայտնի է Ռոմանոսին զանգի, ասա՝ էս ո՞ւմ պարտականությունն ա. Նիկոլ Փաշինյանը սատկած շներ տեսավ (Տեսանյութ) Բերման է ենթարկվել ավտոկայանի սեփականատիրոջ մեքենան այրելու մեջ կասկածվող անձը Թուրքիայի հարավում նոր երկրաշարժ է գրանցվել Չեչեն կալանավորներն ի նշան բողոքի մեխեր են մտցրել իրենց որովայնների մեջ Նատալյա Օրեյրոն Պուտինից ռուսական անձնագիր է խնդրել Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ Էրդողանի այցը Ռուսաստան նախատեսված է ապրիլի 8-ին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից ո՞վ է ամենապարտաճանաչը, ամենաքնկոտը, ամենաշատախոսը (Տեսանյութ) Արտակ Դավթյանը բանակի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել Որքանով են երեւանցիները ուշադիր քաղաքի մաքրությանը. փորձարկում՝ Հյուսիսային պողոտայում Բալիում ռուս զբոսաշրջիկի ուղեբեռում քնած օրանգուտան է հայտնաբերվել «Տարբեր վերմակներն ուղղակի հրաշալի են», եւ հանկարծ չասեք, որ ձեզ չենք նախազգուշացրել Մենք չենք կարող խզել «Սանիտեկի» հետ պայմանագիրը. Հայկ Մարության Լեհաստանում կառուցվելու է ԱՄՆ զենքը պահելու օբյեկտ Դավիթ Տոնոյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է շփման գծում եւ սահմանին տիրող իրավիճակը «Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ, ոչ ավելին» Պետական հիմնարկներում ապրիլի 7-ը՝ առանց պարգեւավճարի. Չեն ուզում ընկնել «կատոկի» տակ Որքան կլինի պետությանը վերադարձող փողի ծավալը եւ ուր են դրանք գնալու Թռչնամիսը թանկացել է 300 դրամով. որն է պատճառը Կանադայի վարչապետը ներողություն է խնդրել նիստի ժամանակ շոկոլադ ուտելու համար Պորոշենկոն վստահ է, որ հաղթելու է ընտրություններին` անկախ իր ցածր վարկանիշից
Հարցում

Կարեն Կարապետյանը սահմանամերձ գյուղում ներդրումային ծրագիր է իրականացնում

«168 ժամ» թերթը գրում է.

«Երասխ գյուղի որոշ հողատարածքներ ձեռք է բերել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ խնձորի մեծ այգիներ է հիմնում: 71 հեկտար զբաղեցնող ինտենսիվ այգիների բերքը նախատեսվում է արտահանման համար մշակել: Այս պահին տարածքում ծառատնկման ակտիվ գործընթաց է իրականացվում, 31 հեկտար տարածքն արդեն իսկ տեղական արտադրության պաշտպանիչ ցանցերով ապահովագրված է ուժգին քամիներից ու կարկտից: Նորաստողծ այգիերի գրագետ մշակումն իրականացնում են Երասխի բնակիչները՝ մի քանի հրավիրյալ մասնագետների օժանդակությամբ:

Ժամանակակից տեխնոլոգիայով մշակվող այգիների հիմնումը մեծ ոգեւորություն է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Երասխի համայնաքապետ Ռադիկ Օղիկյանը: Նրան մտահոգում են միայն մարդկանց ավելորդ հետաքրքրասիրությունը, հատկապես նեղսրտում է, երբ տարբեր միջավայրերում ներդրումային ծրագրի մասին խոսելիս՝ նախկին վարչապետի հետ այն ասոցիացնելով՝ տողատակերով քննարկումներ են ծավալում:


«Ես էլ Ձեզ պես անընդհատ լսում եմ, թե բա՝ նախկին վարչապետը հարկերից ազատված արտոնյալ հողատարածքներում իր բիզնեսն է դրել, փող է աշխատում: Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, եթե նույնիսկ դա այդպես է… վա՞տ բան է սահմանամերձ գյուղում ներդրումներ անելը, չեմ հասկանում… Իրականում մենք այստեղ 2017 թվականից Արման Աբրահամյանին ու Կոտինյան ազգանունով գործարարներին ենք հանդիպում, նրանք հենց այգիների հիմնադիր «Գրին ֆարմեր» ընկերության սեփականատերերն են հանդիսանում: Նրանց հետ են հիմնականում գյուղից վերցված աշխատուժի շփումները՝ այս ամբողջ ընթացքում նրանք են փաստացի զբաղվում բիզնեսի զարգացման ծրագրով, պլաններում ընդլայնման գաղափար ունեն»,- Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող խոսակցություններն այսպես է մեկնաբանում Երասխ համայնքի ղեկավար պարոն Օղիկյանը:

Նրա խոսքով՝ իր ոգեւորությունը կիսում են համայնքի ու հարեւան՝ Արարատի Զոդի բանավանի բնակիչները: Այգիների հիմնումից, ասում է, առանձնակի ակտիվություն է նկատում համագյուղացիների շրջանում:

«Այս իներտ սեզոնին մինչեւ 70 մարդ իմ համայնքից ներգրավված է այգու մշակման աշխատանքներում, իսկ սեզոնով պայմանավորված ամիսներին՝ մինչեւ 200 մարդու համար զբաղվածության հարց է լուծվում: Նկատելի է շարժը մարդկանց կյանքում, կենցաղում, արդեն իրենց տներն են նորոգում, մեքենա են առնում, խանութներում ելումուտն է մեծացել, հրաշալի է ուղղակի, հասկանում եք, ես անչափ ոգեւորված եմ այս ներդրումային ծրագրով: Եթե մի ձեռնարկատեր էլ հայտնվեր մեր տարածքում ու նման մի ներդրումային ծրագիր իրականացներ, մեր գյուղն ընդհանրապես խնդիր չէր ունենա»,- ասում է համայնքապետը:

Ի դեպ, առաջիկայում նույն Երասխում հաջորդ գործարարն իր ձեռնարկատիրական գործունեությունը կծավալի: Սահմանամերձ համայնքում մոմեր ու մոմե յուրահատուկ հուշանվերներ կսկսեն արտադրել: Գյուղապետ Օղիկյանն ավելին չցանկացավ ասել, փոխարենը՝ խոստացավ առնվազն երկու շաբաթից բոլոր լրատվամիջոցներին հրավիրել գործարանի բացման հանդիսավոր արարողությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan