Թուրքական կողմը հետաձգել է Սերգեյ Լավրովի այցն Անթալիա
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիայի Անթալիա քաղաք, որը նախատեսված էր իրականացնել մարտի 18-ին, հետաձգվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր Սերգեյ Լավրովի՝ մարտի 13-ին Թուրքիա կատարելիք այցի մասին, որը հետագայում հետաձգվել էր մարտի 18-ին ռուս նախարարի աշխատանքային ժամանակացանկի փոփոխության պատճառով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Թուրքիա կատարելիք այցելության նոր ամսաթիվը դեռևս հայտնի չէ: Հետաձգման պատճառը նույնպես չի նշվում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովը մտադիր է Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել սիրիական հակամարտության կարգավորման հարցը: