1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 մայիսի 2019թ., 00:00
ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային պատերազմը սպառնալիքի տակ է դնում գլոբալ տնտեսական աճը. ԱՄՀ Երեւանում ուրախությունից պարում են հենց փողոցում (տեսանյութ) Քաթարում 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի 32 թիմ Դատական համակարգի անկախությունը սահմանադրական կարգի հիմնարար հենասյուն է. ՀՀ–ում ԵՄ դեսպանների հայտարարությունը Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջ է բերում որոշ հարցեր Գյումրու շուկայում օճառներ են վաճառում, որոնց վրա նշված է Պաշտպանության նախարարություն Ռամիլ Սաֆարովն ամոթալի հանցագործություն է կատարել. Խաջիդա Իսմայիլովա Քառասունքի արարողությունն ավարտվել է ծեծկռտուք-դանակահարությամբ. կան վիրավորներ Եթե լենանազարյաններն ասեն՝ եկեք պավլիկմորոզովություն արեք, ապա արդեն պատկերացնում եմ՝ ինչ կլինի Եթե այսօր հրաժարական չտայի, գիտեմ՝ փոխելու էին Հոգաբարձուների խորհրդի ողջ կազմը, որ կարողանային ինձ հանել. ես այդ հաճույքը նրանց չեմ պատճառի. Արամ Սիմոնյանի ելույթը Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին Ինչո՞ւ են «Արսենալ»-ի երկրպագուներն Ազարին ու Կանտեին «հայ դարձրել» Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը հաշտվել են Երիտասարդ ծնողները նորածին երեխային մոռացել են տաքսու մեջ ծննդատնից վերադառնալիս «Եվրատեսիլի» արդյունքները վերահաշվարկել են Վլադիմիր Զելենսկու հրաժարականի մասին խնդրագիրը մեկ օրում անհրաժեշտ քանակությամբ ձայն է հավաքել «Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ ունենա, միայն կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները». Զուրաբիշվիլի Վան Գոգի պատկերով օդապարիկը սավառնել է Մելբուռնի երկնքում (լուսանկարներ) Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է տաք ապուրը «ժայթքում» մատուցողուհու դեմքին (տեսանյութ) Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Ռուսաստանի հետ երկխոսությունից Ոստիկանապետի հայտարարությունը փաստեց՝ դատարաններն արգելափակելու ակցիան քաղաքական իշխանության կողմից պետական մակարդակով կազմակերպված էր Ազատության հրապարակում ՀՅԴ հանրահավաքը՝ ուղիղ Հորս տանը 50 ախռանիկ են ապրում, որոնք պահում են մեզ (տեսանյութ) Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել. 2 զոհ, մեծ թվով վիրավորներ կան Տպավորություն է, թե ինչ-որ մեկին ուզում են ապացուցել, որ հեղափոխականներից ավելի հեղափոխական են. Երվանդ Վարոսյան ՊՎԾ-ն մեղադրել է ոստիկանապետին ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում հայտնելու մեջ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը բողոքարկման ենթակա չէ Հայտնաբերվել է 2018-ի ապրիլին Էջմիածնի հրապարակում ԵԿՄ տեղի կառույցի փոխնախագահի սպանությունը կատարողը «Վերջին զանգի» օրը մեքենա մի տվեք շրջանավարտներին Դատախազությունը Քոչարյանի գործով 2 բողոք է ներկայացրել Նորագավիթի ավտոմաքսատունը մայիսի 25-ին չի աշխատի ԵՄ դատարանը Մարին Լը Պենին պարտավորեցրել է Եվրախորհրդարանին 300 հազար դոլար փոխհատուցել Մի քանի փաստ ու հարց` անցումային արդարադատության վերաբերյալ Ավստրալիայում հայտնաբերել են գիտությանն անհայտ միջատների հարյուրավոր տեսակներ Մեյը մտքափոխվել է հունիսի սկզբին Brexit-ի վերաբերյալ գործարքը խորհրդարան ներկայացնելու հարցում Դատավոր Ալեքսանդր Ազարյանի ֆեյսբուքյան գրառումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանին և Բաքվին կփոխանցեն գերիների վերաբերյալ իրենց առաջարկները. ՌԴ ԱԳՆ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Մոդիի կուսակցությունը Հայկական «Ադամյան» ապրանքանիշի հեռուստացույցներն արդեն պատրաստ են Իմ պաշտոնավարումը որոշող–չորոշողը ՀՀ վարչապետն է. Օսիպյան Forbes-ը ներկայացրել է Ռուսաստանի 20 ամենահարուստ ժառանգներին. նրանց շարքում հայուհի կա Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև Քոչարյանի կալանքը փոփոխելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը ոստիկանների ուղեկցությամբ է շրջում Տիմատիի և NAZIMA-ի՝ Հայաստանում նկարահանված տեսահոլովակի պրեմիերան «Քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ». Սամվել Ֆարմանյան Երբևէ հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ չեմ զբաղվել. Սամվել Կարապետյան Մոսկվայում հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերը հրաժարվել են ժառանգությունից Օսիպյանին մի քննադատեք, բարձր գնահատեք հումորը եւ իրավագիտության ժամանակակից մեկնաբանությունը CNN-ը Մխիթարյանի շուրջ սկանդալի ֆոնին «Արսենալ»-ին և «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք հանդիպումը ՊՎԾ պետի պաշտոնակատարը պոպուլիստական հայտարարություն է արել. Վալերի Օսիպյան (տեսանյութ) Մխիթարյանի բացակայությունը ևս մեկ մոտիվացիա է հաղթանակի համար. Պիեր-Էմերիկ Օբամեյանգ Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելել է սահման, հայտնվել մեր զինվորների վերահսկողության տակ ու փախուստի դիմել. ԱԱԽ քարտուղար Արմեն Սարգսյան․ «Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց» Թուրքիայում ցմահ բանտարկված Օջալանը տևական դադարից հետո կհանդիպի փաստաբանների հետ Եղանակը՝ Հայաստանում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել Չինուհին նոր մեքենայի համար 18 հազար դոլարը վճարել է մանրադրամով Ոստիկանապետը չի բացառում որոշ քաղաքական ուժերի կողմից նախապատրաստվող դավադրության սպառնալիքի առկայությունը Հայտնի է Իտալիայում հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարի հավանական պատճառը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն առաջարկել է ռուսական ազդեցության դեմ պայքարի համար 280 մլն դոլար հատկացնել Խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում Հայաստանն այսօր խնդիր ունի. մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել. Վանեցյան Վեթինգի մասին հարցին Փաստաբանների պալատի նախագահը պատասխանել է Գրիգոր Տաթևացու խոսքերով (տեսանյութ) ՊՎԾ-ն ոստիկանությունում ուսումնասիրություն է իրականացնում «Թրամփն ու Էրդողանը կարող են շուտով դեմ առ դեմ հանդիպում ունենալ» Հանգիստ վեր ընկեք ձեր տեղը. Շարմազանովը հայտարարություն է տարածել «Շեֆ ջան, ոնց որ տենց չոտկի չէիր ասում»․ Փաշինյանը կատակեց Երեւանում կկառուցվի ժամանցի եւ զվարճանքի այգի, կգործեն վերջին սերնդի կարուսելներ Թուրք ընդդիմադիր գործչին մեղադրանք է առաջադրվել Հայոց ցեղասպանության մասին գրառման պատճառով Դեկտեմբերին Լոնդոնում կգումարվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բողոքի ակցիա` ԲԴԽ-ի դիմաց. պահանջում են Գագիկ Հարությունյանի հրաժարականը Հայաստանն ու Չինաստանն անցնում են առանց վիզայի ռեժիմի «Խնդրում եմ ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը». Զինծառայողները դրամական հավելում կստանան Ինչո՞ւ է քնի պակասն այդքան վտանգավոր սրտի համար Ես դեմ եմ դատարանի գլուխը կտրելուն. Արա Զոհրաբյան (տեսանյութ) «Չպետք է թույլ տալ Ադրբեջանին սպորտի միջոցով մաքրել իր սարսափելի հեղինակությունը». Amnesty International-ը հայտարարությունը Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու կապակցությամբ «Սուտ եք ասում». Արմեն Գրիգորյանը լրագրողի հարցից բարկացավ Գյուղնախարարությանը 377 մլն դրամ հատկացվեց. գյուղվարկերի սուբսիդավորման եւ տավարաբուծության ծրագրերի համար
Հարցում

Ի՞նչ օրակարգի շուրջ են բանակցելու Փաշինյանն ու Ալիեւը

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդիպման էր պատգամավորների հետ: Հանդիպումը փակ էր, այն տևեց մոտ 3 ժամ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ արդեն հստա՞կ են ժամկետները Փաշինյան-Ալիեւ հանդիպման եւ կարո՞ղ ենք ասել, որ բանակցությունները հենց մադրիդյան 3 սկզբունքների 6 տարրերի շուրջ են լինելու, ինչի մասին հայտարարեցին համանախագահները՝ պատասխանեց. «Ինչ վերաբերում է հանդիպմանը կա մշակույթ, որ մենք համաձայնեցնում ենք, ավարտում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք, այդ պահը դեռեւս չի եկել, որ մենք հայտարարենք: Այստեղ միմյանց հարգելու խնդիր է կողմերի միջեւ, մենք միաժամանակ հայտարարում ենք հանդիպման ժամկետի եւ վայրի մասին»:

Ինչ վերաբերում է սկզբունքներին՝ նախարարն ասաց. «Մենք գնում ենք օրակարգով, որը արտահայտված է շատ հստակ, ինչը կա վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցված ելույթում: Այդ մոտեցումների շուրջ եւ այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավել երկխոսության մեջ եւ շարունակել այն ընթացքը, որ մենք ունենք»:

Երբ ճշտեցին՝ այսինքն, խոսքը մադրիդյան սկզբունքների մասի՞ն է՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ինչի՞ եք այդպես ասում: Մենք ասում ենք, որ մենք ունենք այնտեղ տարբեր հարցեր եւ դուք նկատի ունեք 3 սկզբունքները եւ 6 տարրերը, կա ձեւավորված բանակցային շրջանակը եւ այդ 3 սկզբունքներն ու 6 տարրերը, հիշում եք՝ վարչապետը Ստեփանակերտում ասել է, որ կարեւոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանում ու ինչպես են դրանք ընկալվում: Մենք հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար ստատուսի եւ անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն ձեր ասած 3 սկզբունքների եւ 6 տարրերի նշված փաստաթղթում, որոնք հայտնի են եւ որոնք հիշեցրեցին նաեւ վերջերս: Այդ առումով գիտեք որքան հստակ ենք մենք եղել մեր մոտեցումներում, որոնք առաջին հերթին վերաբերում են ստատուսին եւ անվտանգությանը, գիտեք ավելի արդիական եւ ավելի արդունավետ աշխատելու առումով ինչ նշանակություն ունի ԼՂ-ի ներգրավվածության եւ որոշիչ ձայնի հարցը: Մենք նշել ենք, որ սա ոչ թե պետք է դիտվի նախապայման, այլ՝ արդյունավետությանն ուղղված գաղափար, մոտեցում: Ինչպես նաեւ մենք անդրադարձել ենք հարցերին, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին ու գիտեք, որ վարչապետը արտահայտվել է բավականին համարձակ այդ առումով եւ բնական է, որ խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը դա մնում է օրակարգում: Այո, վարչապետն ունեցել է համարձակություն ասելու այն, ինչ ասել է: Ինչ վերաբերում է Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելու, ձեւավորվելու մասին, արտահայտվել է եւ բնական է, որ դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել: Եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը յուրաքանչյուր կողմից պետք է լինի: Մենք այս հարցերը եւ մնացած հարցերը արտահայտել ենք միասնական փաթեթի մեջ՝ մեկը մյուսից ոչ տարանջատած»:

Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ միեւնույն ժամանակ հասկանում են, որ մեր կողմից առաջ քաշված նոր գաղափարներ կան. «Երբ գոյություն ուներ 20 տարվա ձեւավորված ձեւաչափ եւ տարբեր գաղափարներ, որ ձեւավորվել են նաեւ այն ժամանակ, մենք փորձում ենք այս մեր նոր մոտեցումներով եւ նոր տրամադրվածությամբ ու վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որ կարողանանք արդյունավետ առաջ գնալ բանակցություններում»:

website by Sargssyan