Պուտինին կառաջարկվի պայքար ծավալել հարբեցողության դեմ
Պետխորհրդի ՝ ապրիլին կայանալիք նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կառաջարկվի սահմանափակել ալկոհոլի վաճառքը բնակելի թաղամասերում և հասարակական սննդի կետերում՝ բարձրացնել թունդ ալկոհոլային խմիչքի վաճառքի տարիքը մինչև 21 տարեկան, լրացուցիչ հարկեր սահմանել այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք զբաղվում են առողջության համար վնասակար ապրանքների (օրինակ՝ ծխախոտի և ալկոհոլի) վաճառքով, հաղորդում է РБК-ն:
Ալկոհոլի հետ կապված պատճառներով աշխարհում ամեն տարի մահանում են 15-ից 29 տարեկան 320 հազար երիտասարդ մարդիկ, ասվում է առողջապահության նախարարության պատրաստած՝ Առողջ ապրելակերպի ձևավորման ռազմավարության նախագծում:
Ռուսաստանում 2017 թ. ալկոհոլիզմով և ալկոհոլային հոգեկան խանգարումներով տառապողների թիվը կազմել է 1,3 մլն մարդ:
Փոխանցում է BBC-ն: