Հյորանոցաշինության «բումը» Թուրքիայում կշարունակվի
Թուրքիայի Առեւտրի նախարարությունը 167 նոր հյուրանոցների շինարարության համար ներդրումներ կատարելու արտոնագրեր է հատկացրել գործարար սեկտորին։ Սպասվում է հյուրանոցաշինական «բումը» կշարունակվի նաեւ այս տարի, քանի որ անցյալ տարի կառուցվել էր 198 հյուրանոց։
Ակնկալվում է, որ այդպիսով կստեղծվի մոտ 10 հազար նոր աշխատատեղեր։ Հյուրանոցները կունենան ընդհանուր առմամբ 30 հազար նոր համարներ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի հյուրանոցատերերի միության՝ TÜROB-ի մամուլի ծառայությունից։ Նոր հյուրանոցները կկառուցվեն երկրի 49 նահանգներում։ Նախագծի ընդհանուր արժեքը գերազանցում է կես միլիարդ ԱՄՆ դոլարը։ Հյուրանոցներից 89-ը լինելու են երեքաստղանի, 38-ը չորսաստղանի եւ 15-ը լինելու են բուտիք-հյուրանոցներ։