ԱՄՆ ֆինանսների նախարարը Կոնգրեսում չի կարողացել նշել երկրի պետական պարտքի չափը
ԱՄՆ ֆինանսների նախարար Ստեֆան Մնուչինը չի կարողացել պատասխանել երկրի պետական պարտքի չափի մասին կոնգրեսականների հարցին, հաղորդում է Известия-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` սենատորները նախարարին խնդրել են նշել` արդյոք երկրի պետական պարտքը ներկայում գերազանցում է 25 տրիլիոն դոլարը: Մնուչինն ասել է, որ վստահ չէ, որ այդ թիվը ճշգրիտ է: Սենատորներին խնդրել են Մնուչինին պարտքի ճշգրիտ չափը նշել, սակայն նա ասել է, որ հարցին կարող է ավելի ուշ պատասխանել:
Նևադայից ընտրված դեմոկրատ սենատոր Քեթրին Կորտես Մեստոն իր զարմանքն է հայտնել, որ ֆինանսների նախարարը չգիտի ԱՄՆ պետական պարտքի չափը, այն դեպքում, երբ այն գերազանցում է 20 տրիլիոն դոլարը: Արդյունքում, նրա և նախարարի միջև բանավեճ է սկսվել:
Նշվում է, որ փետրվարի 13-ին ԱՄՆ-ի պետական պարտքը գերազանցել է 22 տրիլիոն դոլարը: