Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 15-ին
Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը վաղը՝ ժամը 15։00–ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Այս մասին երեկ՝ մարտի 14–ին, ավելի 9 ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին երկար՝ մոտավորապես 40 րոպե բացատրություններ տվեց, մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած մինչեւ մարտի 2-ը»,–նշեց նա։
Հայկ Ալումյանի կարծիքով՝ իրենց ներկայացրած փաստարկները բավականին ծանրակշիռ են. «Մենք կարծում ենք, որ այն փաստարկները, որ մենք ներկայացրել ենք, բավականին ծանրակշիռ են»։