Նա ահավոր սուտասան է. Քոչարյանի պաշտպանը՝ Սասուն Խաչատրյանի մասին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը քիչ առաջ արդեն երկրորդ անգամ ընդմիջվեց։ Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Քոչարյանի պաշտպաներից Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց հիմնավորումները, որոնք իրենք ներկայացրել են միջնորդության դեմ առարկելիս․ «Ասացինք էն, ինչ-որ պատրաստել էինք խոսելու՝ կապված հիմնավոր կասկածի հետ, անձեռնմխելիության հետ, անվտանգության հարցերի, առաջադրված մեղադրանքի, միջնորդության հետ, որը վերաբերում է կալանքի ժամկետը երկարացնելուն»։
Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե այդ օրերին զինվորներին վարձկաններ էին սարքել և որոշ օլիգարխներ վճարում էին, որպեսզի իրենց տները հսկեին, Ռուբեն Սահակյանը պատասխանեց․ «Նման հայտարարություն կարող է անել մարդը, որը որ նենգափոխում է գործի փաստերը։ Մի հավատացեք, նա սուտասան է, ահավոր սուտասան մարդ է։ Ես քրեական գործն եմ կարդում»։