Բախում Օպերայի մոտ. տուժել է նաև պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Այս պահին լարված իրավիճակ է Ազատության հրապարակում, Օպերայի շրջակայքի սրճարանների մոտ: Քաղաքապետարանը որոշեց վերսկսել հատուկ տեխնիկայով սրճարանների քանդման գործընթացը, սակայն ցուցարարները փակեցին տեխնիկայի ճանապարհը: Տեղի ունեցավ բախում ցուցարարների և ոստիկանների միջև:
Փորձեցին միջամտել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը բախման ընթացքում ընկավ գետնին ու վնասեց ոտքը: