Սրճարանների աշխատակիցները թույլ չեն տալիս՝ տրակտորը շարունակի քանդել․ ցուցարարներից մեկը բարձրացավ տրակտորի վրա (ֆոտո)
Օպերային հարակից սրճարանների աշխատակիցները թույլ չեն տալիս, որ տրակտորը շարունակի քանդել իրենց սրճարանները։
Ցուցարարներից մեկը բարձրացավ տրակտորի վրա, նրան իջեցրին ոստիկանները։
Իրավիճակն Ազատության հրապարակում շարունակում է լարված մնալ։ Սրճարանների աշխատակիցները հանդիպում են պահանջում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։
«Ձեր Փաշինյանը երկիրը տարել ա անդունդ, մնում ա դագաղի վրա հող լցնեք ու հանձնեք երկիրը»,- բարձրախոսով հայտարարեց ցուցարարներից մեկը։
Այժմ սրճարանների աշխատակիցների հետ փորձում է բանակցել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։