Հայաստանի ՊՆ ներկայացուցիչը մեկնել է ՌԴ. Կմասնակցի ՀԱՊԿ երկրների գերատեսչությունների խորհրդակցությանը
Մարտի 14-ից 15-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը ՌԴ-ում՝ Մոսկվայում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման շահագրգիռ գերատեսչությունների փորձագետների խորհրդակցություններին:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու և համաձայնեցվելու են ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առաջիկա նիստերի օրակարգերում ներառված փաստաթղթերի նախագծերը: