ՆԱՍԱ-ն հրապարակել է երկու բախվող գալակտիկաների լուսանկարը
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հրապարակել է Հերկուլեսի համաստեղությունում երկու բախվող գալակտիկաների լուսանկարը, որն արվել է «Հաբբլ» աստղադիտակի կողմից:
Խոսքը Երկրից մոտ 230 լուսային տարի հեռավորության վրա գտնվող NGC 6052 անվամբ օբյեկտի մասին է, որը հայտնաբերվել է դեռևս 1784թ.-ին՝ անգլիացի աստղագետ Ուիլյամ Գերշելի կողմից: Ի սկզբանե օբյեկտն իր տարօրինակ տեսքի համար նկարագրվել է որպես «անկանոն» գալակտիկա, սակայն հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն իրականում բաղկացած է բախման երկարատև գործընթացի մեջ գտնվող երկու տարբեր գալակտիկաներից:
Ինչպես նշվում է ՆԱՍԱ-ի կայքում, նման ճակատագիր է սպասվում նաև մեր Ծիր Կաթին գալակտիկային. գիտնականների հաշվարկներով՝ մոտ 4 մլրդ տարի հետո այն կբախվի իր հարևան Անդրոմեդա գալակտիկային: