Ով և ինչպես պետք է բանակցություններում ներկայացնի Արցախի բնակչությունը՝ ըստ ԵԱՀԿ գործող նախագահի
Մենք ունենք մի ամբողջ գործընթաց, որն անցկացվում է ըստ ավանդույթների և կարողանում է հանգել կոնկրետ արդյունքների: Այս մասին ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ պատասխանելով հարցին, թե ով պետք է բանակցություններում ներկայացնի Արցախի բնակչությունը:
«Իհարկե ՀՀ կառավարությունն է, որը պետք է որոշի ձևաչափերը, բայց բանակցությունների ձևաչափում փոփոխությունները պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,-ասաց Լայչակը:«Մենք բավարար ժամանակ հատկացրել ենք այդ խնդիրների քննարկմանը: Վստահ եմ, որ Հայաստանի հանրապետությունը ճիշտ բանաձևն ունի բանակցությունների շարունակության վերաբերյալ՝ գոյություն ունեցող ձևաչափում»,-հավելեց ԵԱՀԿ գործող նախագահը: