Իրանում կին փաստաբանը դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի. The Guardian
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Միջազգային ասպարեզում հայտնի, մարդու իրավունքների գծով իրանցի իրավաբան Նասրին Սոտուդեհը դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի:
Թեև Թեհրանի հեղափոխական դատարանի վճռի համաձայն՝ իրավաբանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն կնոջ ամուսինը՝ Ռեզա Խանդանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Սոտուդեհն իրականում դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի:
Այս մասին գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ նման պատիժը բավականին խիստ է նույնիսկ Իրանի պես երկրի համար:
Հայտնի է, որ ՄԱԿ-ի Իրանի գծով մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Ջավաիդ Ռեհմանը Սոտուդեհի ազատազրկման հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում:
Իրավաբանը, որը նախկինում պաշտպանում էր գլխաշոր չկրելու համար հետապնդվող ընդդիմադիր ակտիվիստուհիների շահերը, ձերբակալվել էր հունիսին: Նա մեղադրվում էր լրտեսության, հակաքարոզչության և Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին վիրավորելու համար:
Եվրոպական խորհրդարանի կողմից Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հեղինակավոր մրցանակով պարգևատրված Սոտուդեհը ձերբակալվել էր նաև 2010թ. ու բանտում երեք տարի անցկացնելուց հետո ազատ արձակվել: