Վանդալները պղծել են Ստրասբուրգի կաթոլիկ եկեղեցին
Անհայտ անձինք ավերել են Ռոբերտսաու շրջանի Սեն Լուի եկեղեցին, հաղորդում է France Bleu-ն:
Վերջինիս տվյալներով՝ եկեղեցու վանահայր Դիդյե Մյունցինգերը սրահը ավերված է հայտնաբերել տեղական ժամանակով մոտավորապես 17:00-ին, երբ եկել է եկեղեցի երեկոյան պատարագին պատրաստվելու համար:
Նրա խոսքով՝ անհայտ անձինք բոլոր հրամարիչները փչել են պատերին եւ ծխականնների նստարաններին, պատվանդանից գցել են Սուրբ Հովսեփի արձանը, ինչպես նաեւ մի քանի մոմակալներ, սուրբ ջրով տաքարը թափել են խոստովանության համար նախատեսված խցում եւ խաչված Հիսուս Քրիստոսի արձանից պոկել փշե պսակը:
Վանդալները սակայան ոչ մի գրություն կամ նշան չեն թողել պատերին կամ կահույքին:
«Մեր հասարակության սրբավայրի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը լուրջ մտահոգություն է առաջացնում,-Facebook-ի էջում գրել է Ստրասբուրգի քաղաքապետ Ալեն Ֆոնտանելը: Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր՝ ցուցմունքներ հավաքելու եւ որքան հնարավոր է շուտ վանդալների դատական հետապնդումը սկսելու համար:
Բացի տեղական պաշտոնյաների եւ հոգեւորականության արձագանքներից՝ ԶԼՄ-ում կառավարության եւ քաղաքական կուսակցությունների կողմից տվյալ միջադեպի հետ կապված որեւէ մեկնաբանություն չի հայտնվել:
Մինչդեռ բավականին մեծ հասարակական հնչեղություն էին ստացել իրար հաջորդող երկու միջադեպերը, որոնք կապված էին Ստրասբուրգի հյուսիս-արեւելքում հրեական գերեզմանոցի մոտ 80 գերեզմանների սրբապղծման, ինչպես նաեւ Ստրաստբուրգի նախկին գլխավոր սինագոգի տեղում կոթողի տապալման հետ: Վերջին դեպքը, սակայն ոչ թե հակասեմականության գործողություն էր, ինչպես շտապել էին ասել որոշ հայտնի քաղաքական գործիչներ, այլ ՃՏՊ հետեւանք. տեղացիներից մեկը ուրբաթ լույս շաբաթ գիշերը չկարողանալով կառավարել մեքենան, հարվածել էր գրանիտե հուշարձանին, որից հետո մեկնել էր՝ առանց ոստիկանություն կանչելու: