Կենդանիների մոտ տատիկների դերի մասին
Մարդկանց հասարակությունում տատիկները կարեւոր դեր ունեն. հաճախ հենց նրանք են զբաղվում երիտասարդ սերնդի դաստիարակությամբ եւ այլ սոցիալական հարցերով: Սակայն կա՞ արդյոք նման մոտեցում կենդանիների շրջանում: LiveScience-ը ներկայացնում է կանադացի հետազոտող Էնն Ինիս Դագի գրքում նկարագրված փաստերը, գրում է «Մոյա պլանետա»-ն:
Նախ, ոչ բոլոր կենդանիներն ունեն տատիկներ. երբեմն կյանքի կարճ տեւողության պատճառով միասին ապրում է միայն երկու սերունդ: Սակայն եթե տատիկները կան, նրանք կատարում են կարեւոր սոցիալական գործառույթներ:
Օրինակ՝ կապիկների մոտ տատիկները եւ պապիկները պաշտպանում են սերունդը գիշատիչներից եւ մարդկանցից, ինչպես նաեւ «բուժում» են փոքրիկներին: Կետադելֆին տատիկները գլխավորում են իրենց խումբը, ինչն օգնում է նրանց գոյատեւել. տարեց կենդանիներն ավելի լավ են հիշում բավարար սննդով անվտանգ վայրերը: Իսկ փղերի հասարակությունում մայրիշխանություն է՝ խումբը սովորաբար գլխավորում են ավագ էգերը, որոնք կարող են ապրել մինչեւ 80 տարեկան: