Պատերազմի իրական դեմքը. վիետնամցի աղջկա պատմությունը (Տեսանյութ)
Աղջիկը, որը լուրջ այրվածքներ էր ստացել իր տան վրա ընկած ռումբի պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհից, աշխարհով մեկ հայտնի դարձավ լուսանկարիչ Նիկ Ութի արած լուսանկարի շնորհիվ:
Ի դեպ, աղջկա կյանքն էլ հենց նա է փրկել: Իննամյա վիետնամուհուն լուսանկարիչը հասցնում է հիվանդանոց, որտեղ էլ նրա կյանքը փրկում են բժիշկները:
Շատերն են համոզված, որ նաեւ այս լուսանկարն է օգնել վերջ տալու վիետնամական արյունահեղ պատերազմին:
Հիմա տուժած աղջիկը՝ Կիմ Ֆուկն արդեն 55 տարեկան է եւ շարունակում է պայքարը բռնության եւ պատերազմների դեմ: Այս տարվա փետրվարին նա արժանացել է Դրեզդենի խաղաղության մրցանակին:
Կիմը մինչ օրս հիշում է այդ դաժան օրը: Լսեք նրան, մինչ կսկսեք ձեր քարոզը պատերազմի մասին: Ի դեպ, ցավն այն է, որ պատերազմի մասին խոսում են նրանք, ովքեր վստահ են, որ իրենք այնտեղ չեն զոհվելու, իրենց երեխաները չեն զոհվելու... Լսենք Կիմին:
Top-News.am