Հայկ Մարությանի աշխատանքից գոհ է երեւանցիների 33 տոկոսը
Փոքրիկ հարցումով փորձեցինք պարզել, թե ինչպես են երեւանցիները վերաբերում քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքին:
Պարզվեց, որ հարցման մասնակիցների 6 տոկոսին նրա աշխատանքը չի էլ հետաքրքրում, իսկ 61 տոկոսը դժգոհ են նրա կատարած աշխատանքից:
Դրա վառ դրսեւորումներից մեկն էլ ավտոմեքենայի եւ նրա զայրացած վարորդի հայտնվելն էր հենց քաղաքապետարանի դռան մոտ:
Մարությանի աշխատանքից գոհ է երեւանցիների մեկ երրորդը: Միայն 33 տոկոսի համար է նա կարգին քաղաքապետ:
Top-News.am