Սերգեյ Լազարևը ներկայացրել է «Եվրատեսիլի» համար գրված երգը (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանի մասնակից Սերգեյ Լազարևը ներկայացրել է իր մրցութային երգը:
Ինչպես գրում է РИА Новости-ն, ստեղծագործությունն ստացել է Scream անվանումը: Երգի հեղինակներն են Ֆիլիպ Կիրկորովը և հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը:
Լազարևը «Եվրատեսիլին» մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ 2015-ին ելույթ ունենալով մրցույթում՝ երգիչը երրորդ տեղն է զբաղեցրել You’re The Only One երգով:
Հիշեցնենք, որ մայիսի 14-18-ն Իսրայելի Թել Ավիվ քաղաքում անցկացվելիք երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու Սրբուկը (Արբուհի Սարգսյան):