Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին
Մարտի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այդ մասին Լուրեր Հայաստանից-NEWS.am-ին հայտնել են Արցախի նախագահի մամուլի ծառայությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ներկայիս իրավիճակին: