Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում
ՌԴ Սևծովյան նավատորմի նավերը համատեղ վարժանքներ են անցկացրել Թուրքիայի ռազմածովային ուժերի հետ, հայտնում է ria.ru-ն`վկայակոչելով Սևծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար, կապիտան Ալեքսեյ Ռուլյովին:
Վերջինս մանրամասնել է, որ PASSEX վարժանքներին ռուսական և թուրքական կողմից մասնակցել է երկուական նավ:
Անձնակազմերը վարժանքների ընթացքում մշակել են Սև ծովի տարածքում փոխգործակցությունը, ինչպես նաև հավանական ականային վտանգի գոտում նավերի անցկացումը:
Նվում է, որ թուրք նավաստիները Mavi Vatan 2019 ազգային վարժանքների շրջանակում մարտի 6-8-ը գտնվել են Նովոռոսիյսկի նավահանգստում: